Բարի օր Քաղաքականություն 

Հայաստանը Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու պլաններ չունի. Փաշինյան

analitik.am

Հայաստանը Սիրիա ուղարկել է հումանիտար առաքելություն ու ունենք հումանիտար առաքելություն: Խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արաբական երկիր հայկական խումբ ուղարկելու մասին:

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե ահրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցել, ՀՀ-ն անպայման կանի դա օրենքի տառին համապատասխան. «Իհարկե միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ»:

Տոնոյանի հայտարարության մասով Փաշինյանը նշել է, որ պետք է հասկանալ, թե ինչ հարց է հնչել, որից հետո Տոնոյանը նման բան է ասել՝ հավելելով, որ Հայաստանը նման պլաններ չունի:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում:

 

Նույն շարքից