Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Դուք մի քիչ թերագնահատում եք այս ամբիոնն ու Ձեր ուսերին ընկած բեռը. Գորգիսյանը՝ Փաշինյանին

analitik.am

Կառավարության ծրագրից և ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվել է պատասխանատվությունից խուսափելու և հետագա ձախողումները ժողովրդի վրա գցելու համար: Հանրապետականներն էլ էին այդպես անում: Ասում էին, որ առավելագույնն անում են, սակայն ժողովուրդն է մեղավոր լավ չի ապրում: Մեր հարցերին Ձեր պատասխաններից տպավորություն է, որ Ձեզ ասում են, թե երկրում ամեն ինչ հոյակապ է, մարդիկ երջանիկ են, միայն կեղտոտ ընդդիմություն է կռում, որ մի վատ բան լինի: Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանը նշեց, որ չեն ուզում կառավարության ձախողումը, ուզում են, որ իրական փոփոխություն լինի. «Այս ամենը Դուք խոստացել եք հեղափոխության օրերին, վարչապետ ընտրվելիս և չընտրվելիս, քարոզարշավի ժամանակ, սակայն հիմա այն միս ու արյուն չի ստացել: Տպավորություն է, որ մի քիչ թերագնահատում եք այս ամբիոնն ու Ձեր ուսերին եղած բեռը, պարոն վարչապետը»:

Պատգամավորը խոսեց նաև երկրում հաջողությունների և կառավարության ծրագրի իրագործման միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է. «Դուք անընդհատ նշում եք, որ ժողովրդի կողմից մեծ վստահություն եք ստացել՝ 70 տոկոսից ավել ձայն: 91 թվականին էլ Լևոն Տեր-Պետրոսյանը 83 տոկոս ձայն ստացավ, հետո չհիշեցնեմ ժողովրդի հիասթափությունը, որ խոստացված ժողովրդավարությունն այդպես էլ չտեսանք: Խնդրում եմ չկրկնել նախորդների սխալները, մեր երկիրն ու ժողովուրդը չի կարող նորից դրա միջև անցնել: Մի խնդրանք էլ պարոն Փաշինյան, Դուք պետք է որ բոլորից լավ գիտակցեք՝ փոքրամասնության ձայնն անտեսելն ու արհամարելը հղի է լինում հետևանքներով»:

 

Նույն շարքից