Միջազգային Քաղաքականություն 

Եվրամիությունը կարող է կրկնել Խորհրդարային Միության ճակատագիրը. Սորոս

analitik.am

Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրամիությունը կարող է կրկնել Խորհրդարային Միության ճակատագիրը, եթե անդամ երկրները և հենց եվրոպացիները չարթնանան ու չպաշտպանեն այն արժեքները, որոնց հիման վրա ստեղծվել է միությունը:

Սորոսի խոսքերով, հիմա Եվրամիությունը հեղափոխական պահ է ապրում, սակայն ոչ չինովնիկները, ոչ  քաղաքացիները չեն հասկանում դա: Ֆինանսիստի կարծիքով, ստեղծված իրավիճակում կարևորագույն պահ կարող է լինել մայիսը, երբ տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները, որտեղ կարող են հաղթել հակաեվրոպական ուժերը:

Սորոսը կարծում է, որ իրավիճակի բարդությունը պայմանավորված է կուսակցական համակարգի հին լինելով և իրավաբանական գործիքների թուլությամբ, որոնք կօգնեին կարգուկանոն պահպանել այն երկրների նկատմամբ, ովքեր խախտում են ԵՄ-ի հիմքում ընկած սկզբունքները:

Ֆինանսիստը կոչ է արել Եվրամիությունը պաշտպանել ներքին և արտաքին թշնամիներից:

 

Նույն շարքից