Քաղաքական 

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ պատերազմին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Ալիևի խոսքերով, Բաքուն կողմ է հարցի խաղաղ կարգավորմանն ու Երևանի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն չի բացառում ռազմական լուծումը:

«Ես միշտ ասել եմ, որ այսօր ուժի գործոնն աշխարհում դուրս է գալիս առաջին պլան: Աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում միջազգային իրավունքի կոպտագույն խախտման դեպքեր: Աշխարհում տիրում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը: Ադրբեջանն արդեն երկար տարիներ ուժեղացնում է իր տնտեսությունն ու բանակը: Մենք պատրաստվել ենք այսօրվա իրավիճակին և հիմա պատրաստ ենք դրան»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ամեն ինչ անելու է, իր ձևակերպմամբ, իր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

 

Նույն շարքից