Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, խոսելով Արցախյանի հարցի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին, վերջինիս կոչ է արել չլարել իրավիճակը և նախապայմաններ ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
Աբդուլաևան նշել է, որ Ադրբեջանում չեն հասկանում Հայաստանի դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, Փաշինյանը մի կողմից խոսում է խաղաղ կարգավորման մասին, իսկ մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ֆորմատը և Ադրբեջանին մեղադրում է ագրեսիվ հռետորաբանության մեջ, իսկ իրականությունն իբր այն է, որ Հայաստանն է ագրեսիվ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ բանակցություններում կարող է խոսել միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսեն հենց Արցախի իշխանությունները: