Քաղաքական 

Տնտեսական հեղափոխություն պետք է կառավարությունն անի. Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ նիստի ժամանակ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթի սկզբում դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասելով՝ «Երկրի տնտեսական ճգնաժամում գտնվելը չի կապվում վարչապետի անձի հետ, այլ կապվում է երկրի ներկայիս վիճակի հետ»: Գևորգ Պետրոյանը նշեց, որ ոչ թե քաղաքացին պետք է հեղափոխություն կատարի, այլ կառավարությունը, քանի որ քաղաքացին արդեն կատարել է իր հեղափոխությունը, իսկ տնտեսական հեղափոխությունն արդեն համարվում է կառավարության խնդիրը:

Պատգամավորի խոսքերով, քաղաքացու գործառույթների մեջ չի մտնում գնալ պետական վերահսկողության ծառայություն և պարզաբանումներ պահանջել պարգևատրումների վերաբերյալ կամ հարկադրել պետական ծառայողին կատարել իր պարտականությունները:

ԲՀ խմբակցության անդամը նաև խոսեց արագաչափերի, տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի մասին՝ մասնավորապես նշելով, որ իր կարծիքով՝ չի հեռացվել այդ ամենը քաղաքից, քանի որ այդ մասին գրավոր տարբերակով չէր ներկայացվել օրինագծում ու այդ իսկ պատճառով չուներ իրավական ուժ:

Ելութի վերջում պատգամավորը նշեց, որ  բոլորի շահերից է բխում ունենալ որակյալ նախագիծ և չի կարծում, որ Ազգային ժողովում կա մեկը, ով ցանկանում է կառավարության ձախողումը:

Նույն շարքից