Հայաստան Քաղաքական 

Մեր ընդդիմախոսներն էլ հաճախ կատակով են իրենց ասելիքը հասցնում պատգամավորներին և մարդկանց. Ալեն Սիմոնյան

Ինչու պետք է կառավարությունը ծրագիրը նախնական քննարկվի ԱԺ խմբակցությունների հետ, հենա թող կառավարության մաս դառնան և միասին քննարկեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դժգոհություններին, որ կառավարությունը մինչև ծրագիրը բերելն այն չի քննարկել ԱԺ ուժերի հետ՝ ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարությունների:

Սիմոնյանի խոսքերով, հիմա Ազգային ժողովում քննարկում են կառավարության ծրագիրը և հենց դա է քննարկումը, որի ընթացքում բոլորն էլ կարողանում են արտահայտել իրենց մտքերը:

Ավելի վաղ Մարուքյանը նշել էր, թե նախկինում լավ ավանդույթ կար, որ կառավարությունը մինչև ծրագիրը բերելն այն քննարկում էր ԱԺ ուժերի հետ, իսկ հիմա դա չի արվել, ինչն արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ:

Ինչ վերավերում է Մարուքյանի այն մեղադրանքին, թե կառավարության ծրագիրը բերելով Սահմանադրություն է խախտվել, քանի որ չկա կառավարության կառուցվածքը և հայտնի չէ, թե ովքեր են ծրագրի կատարողները, Սիմոնյանը նշեց, որ այն նախարարությունները, որտեղ նախարարաներ չեն նշանակվել, ունեն նախարարների պաշտոնակատարներ՝ հավելեով, որ ծրագրի կատարման պատասխանատուն ամբողջ կառավարությունն է:

Սիմոնյանը խոսեց նաև խորհրդարանում հնչող կատակների մասին՝ հայտարարելով, որ իրենց ընդդիմախոսներն էլ հաճախ կատակում են, և այդկերպ են իրենց ասելիքը հասանելի դարձնում պատգամավորների և մարդկանց համար, հետևաբար անլուրջ վերաբերվելու հարց չկա:

 

Նույն շարքից