Հայաստան Քաղաքականություն 

Սա կառավարության ու ԱԺ-ի ծրագիրը չէ. Տիգրան Ավինյան

analitik.am

Անկեղծ եթե լինեմ, այս երկու օրվա հարցուպատասխաններից ու ելույթներից մի բան հասկացա, որ բովանդակային քննարկումներ չծալավեցին ու չեն ծավալվելու, քանի որ կառավարության ծրագրի բովանդակության հետ ընդդիմության կողմից կառուցողական առաջարկներ չեմ լսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքերով, ինքը ցավում բովանդակային քննարկումների բացակայության համար և կցանկանար, որ վերադարձ լիներ կառուցողական դաշտ:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ նախկին իշխանությունների ժամանակ լավ ավանդույթ է եղել և կառավարության ծրագիրը մինչև ԱԺ բերելը քննարկվել է խորհրդարանական ուժերի հետ, Ավինյանն ասաց, թե չգիտի ինչ ավանդույթներ են եղել Հանրապետականների ժամանակ՝ հավելելով, որ կառավարության ծրագրի համար ամբողջական պատասխանատվությունը կրում է կառավարությունը, առաջարկություններ կարող են լինել, սակայն ծրագիրը կառավարության ու ԱԺ ծրագիրը չէ:

 

Նույն շարքից