Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Եթե նկատել եք, մեր դահլիճում տխուր է. Իմ քայլը խմբակցության պատգամավոր

analitik.am

Մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը, քանի որ այստեղ ընկալումների տարբերություն կա: Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերով, ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ տնտեսական հեղափոխության ժամանակ մարդն ամենակարևոր արժեքն է ու պրոցեսի հիմնական դերակատարը. «Մենք բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոնը: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչ ուժը ոչ թե կապիտալն է, այլ մարդու ստեղծարար ուժը: Այստեղ է հեղափոխությունը»:

Պատգամավորի կարծիքով, կարևոր է, որ մարդը սիրի իր գործը. «Եթե նկատել եք, մեր դահլիճում օրը տխուր է  անցնում, ժպիտ չկա, դա նշանակում է, որ մենք մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ինչը վատ է: Պետք է իրավիճակը փոխենք, պետք է ժողովրդին ժպիտով ասել այն, ինչն ասում ենք»:

 

 

Նույն շարքից