գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղն իր պատգամավորի ելույթի ժամանակ

Ես իմ լրագրողական գործունեության ընթացքում 4-5 կառավարության ծրագիր եմ լուսաբանել և միշտ խոսել են թվերի քիչ լինելու մասին: Եթե թիվն է էականը, միգուցե նոր օրենք մշակենք, որով կսահմանվի, որ կառավարության ծրագիրը պետք է ունենա այս-այն թվերը, պետք է այսպես կամ այնպես գրված լինի: Միգուցե արդյունքում պարզենք, որ կառավարության ծրագրում պետք է նկարներ լինեն: Խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Միգուցե հետո պարզվի, որ նկարներն էլ են քիչ և պետք է այնպիսի ծրագիր բերել, որ սքաները պահես նկարների վրա ու վարչապետը նկարներից դուրս գա ու ասի, թե ինչ է ուզում անի (այս խոսքերից հետո Փաշինյանը սկսեց բարձրաձայն ծիծաղել, նրան հետևեց ամբողջ դահլիճը): Դա էլ է մոտեցում: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ պայմաններ կան, որոնք կառավարությունը չի արել ծրագիրը ներկայացնելիս»,-ասաց պատգամավորը:

Գաբրիելյանը խնդրեց վարչապետ Փաշինյանին մյուս անգամ ծրագիր բերելիս թվեր բերել, որպեսզի այսքան քննարկումներ չլինեն դրանց մասին:

 

  • 455
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    460
    Shares

Նույն շարքից