Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանում դե յուրե հեղափոխություն տեղի չի ունեցել. Իմ քայլը խմբակցության պատգամավոր

analitik.am

Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ ոչ միայն այն պատճառով, որ ժողովուրդը ծայրահեղ վատ էր ապրում, այլ այն պատճառով, որ այլևս հանդուրժելի չէր իրավիճակը, երբ ունեինք արտոնյալների դաս, այն անձանց դասը, ովքեր վեր էին օրենքից: Այսօր՝ խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանի խոսքերով, Հայաստանում դե յուրե տեսանկունից հեղափոխություն տեղի չի ունեցել. «Մենք իշխանության ենք եկել սահմանադրության համաձայն, ընտրություններ կազմակերպել ենք նախկին իշխանությունների կողմից ընդունված ԸՕ-ով: Սակայն տեղի է ունեցել դե ֆակտո հեղափոխություն և վերացվում են այն հիվանդագին մոտեցումները, որոնք ձևավորվել էին նախորդ իշխանությունների ընթացքում»:

Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի իրականացման ամենակարևոր գրավականը կառավարության կամքն է իրագործելու այն և հասարակության վստահությունը՝ այդ ծրագրի իրականացման առումով:

Խոսքի վերջում Վարդանյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ծրագրի նախագծին և հրավիրում է բոլորին վերահսկելու դրա իրագործումը:

 

Նույն շարքից