Հասարակություն 

Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին ավտոմեքենայի հրկիզման դեպքը

analitik.am

Փետրվարի 11-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Եղ.Թադևոսյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Մեկնած Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.50-ին, նշված փողոցում հրդեհ է բռնկվել «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Փետրվարի 12-ին, ժամը 09.00-ին, մեքենայի սեփականատերը ներկայացել է բաժին և հաղորդում տվել, որ փետրվարի 11-ին, ժամը 00.40-ին, անհայտ անձինք դյուրավառ հեղուկով հրկիզել են իր ավտոմեքենան՝ պատճառելով 2.500.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հրկիզումը կատարել են 1983 թ. ծնված Սողոմոն Մ.-ն և ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվել է:

Փետրվարի 12-ին, ժամը 11.00-ին, Սողոմոն Մ.-ն Տ.Պետրոսյան փողոցի 21 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից