Գլխավոր Քաղաքականություն 

Ես կարծում եմ, որ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն. Տոնոյանը՝ Պետքարտուղարության հայտարարության մասին

analitik.am

Մենք Սիրիա գործուղել ենք հումանիտար խումբ, ոչ թե զինվորականներ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով կառավարության ծրագրի և մասնավորապես այն մասին, արդյո՞ք իրեն գոհացնում է ՊՆ-ին վերաբերող հատվածը, Տոնոյանը համոզմունք  է հայտնել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեծ քայլեր են արվելու. «Այն հագեցվածությունը, որն ունենալու ենք, հնարավորություն է տալու չեզոքացնել այն ռիսկերը, որոնք կապ ունեն ռազմական գործողությունների վերսկսման հետ»:

Տոնոյանին ուրախացնում է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետությունից գողացված գումարները ետ են վերադարձվելու և ուղղվելու են բանակին: Պաշտպանության նախարարը նշեց, որ այդ գործընթացն արդեն սկսվել է, սակայն հրաժարվեց թվել հայտնել. «Այն բավարարվում է համապատասխան միջոցներ ձեռք բերելու համար»:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը Տոնոյանը չպատասխանեց կարծիք հայտնելով, որ դա կանի ԱԳՆ. «Ես կարծում եմ, որ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որին մաս է կազմում հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է և շահարկման առիթ չի կարող հանդիսանալ»:

Տոնոյանը խոսեց նաև ռուսական ՍՈւ-30-ների ձեռքբերման մասին՝ հայտարարելով, որ Հայաստանը 4 միավորով չի բավարարվելու: Դրանք դեռ Հայաստանում չեն:

Նույն շարքից