Քաղաքականություն 

Ցավով պետք է փաստենք, որ այսօրվա Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն չկա․ Արա Վարդանյան

analitik.am

«Այս երկու օրն ուշադիր հետևելով Ազգային Ժողովում բյուջեի քննարկումներին՝ ցավով պետք է փաստենք, որ այսօրվա Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն չկա։ Եթե մեկը խնդրում է Վարչապետին մունաթ չգալ, իսկ մյուսը հաշվում է թե որ բառը քանի անգամ է կրկնվել տեքստում, ապա ի՞նչ ենք ուզում։ Ռուսերեն մի լավ արտահայտություն կա. Какой вопрос такой и ответ. Արդյունքում ստանում ենք պոպուլիստական հարցեր և պոպուլիստական պատասխաններ։

Ներկայացված բյուջեն իշխող քաղաքական ուժի պատկերացումն է մեր երկրի ապագա զարգացման տեսլականի։

Անշուշտ, դժվար է տալ գնահատական կառավարության աշխատանքներին բյուջեում թվերի բացակայության պարագայում, սակայն ամենևին անհնար չէ։

Ես, իրավի, սպաում էի լուրջ քննարկումներ առողջապահության և գյուղատնտեսության ապահովագրման ոլորտների և մի շարք այլ կարևորագույն խնդիրների շուրջ։ Բայց արի ու տես, որ դա կարևոր չէ, կարևորը փաստորեն թվերն են։

Մինչ Ազգային Ժողովում մեր «ընդդիմությունը» հորդորում է Վարչպետին մունաթ չգալ, իրական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք թերևս ներկայացված չեն Ազգային Ժողովում և չեն ներկայացնում մեկ քաղաքական ուժ, տարբեր հարթակներում բավականին լուրջ քննարկում են ներկայացված նախագիծը։

Իմ խորին համոզմամբ իրական բանավեճը և կարծիքների փոխանակումը պետք է լիներ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց հետ կարելի էր ներկայացված բյուջեի նախագիծը զգալիորեն բարելավել։

Ինչ ասեմ, ունենք այն ինչ ունենք։ Աստված էլ ավելի բեթարեն ազատի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

Նույն շարքից