Հայաստան 

Գալուստ Սահակյանը տեղեկություն չունի՞, որ կարող է նշանակվել պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որևէ տեղեկություն չունի այն մասին, որ կարող է նշանակվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Analitik.am-ի հետ զրւյցում այս մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի՝ նախորդ օրվա համարում տեղ գտած տեղեկությանը:

Հիշեցնենք, որ թերթը երեկվա համարում գրել էր. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը, ի թիվս այլ կառույցների, թափուր պաշտոնի տեղ բացեց նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում:

Երեկ մենք տեղեկացանք, որ այս պաշտոնին հավակնում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Սա լիաթոք ծիծաղ կառաջացներ, եթե նա զբաղեցնելիս չլիներ երկրի երկրորդ պաշտոնը: Բացի Գրիգորիչից, շրջանառվում է նաեւ նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով բուհի շրջանավարտներից է: ՀՀԿ-ականների շրջանում ավելի հավաստի է համարվում Գրիգորիչի թեկնածությունը»:

Նույն շարքից