Հասարակություն 

Մահացել է 1976 թվականից հետո ԱՄՆ-ի գրեթե բոլոր նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուն

96 տարեկանում մահացել է 1976 թվականից հետո մինչև 2004 թվականը ԱՄՆ բոլոր նախագահական ընտրություններին մասնակցած Լինդոն Լարուշ կրտսերը, այս մասին հայտնում է Associated Press-ը:

Լարուշը պայքարին մասնակցել է տարբեր ուժերի կազմում՝ ժամանակի ընթացքում երբեմն փոխելով նաև քաղաքական հայացքները: 1992 թվականին քաղաքական գործիչը նախագահական ընտրություններին մասնակցել է բանտից, որտեղ հայտնվել էր հարկեր վճարելուց խուսափելու համար:

Գործչի մահվան մասին տարածված հայտարարության մեջ նրան անվանել են փիլիսոփա, գիտնական, պոետ և  պետականամետ գործիչ:

 

Նույն շարքից