Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ենթադրում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազը տեղափոխելու համար Գազպրոմի հետ բանակցությունները կավարտվեն առաջիկայում: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Հիշեցնենք, որ պայմանագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին և քանի դեռ նոր պայմանագիրը չկա, գործում են հնի պայմանները:
«Բանակցություններն ընթանում են Էկոնոմիկայի նախարարությունների միջև, եկեք սպասենք արդյունքներին: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ բանակցությունները կավարտվեն: Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ Վրաստանը պետք է բարելավի իր դիրքերն այդ պայմանագրում: Անկասկած ելակետային է լինելու մեր ազգային շահը էներգետիկ անկախությունը»,-ասել է Բախտաձեն: