Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու այդ թվում նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Լավրովը Մյունխենում հանդիպում է ունենալու նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն: