Հայաստան Քաղաքականություն 

Դուք խիզախ մարդ եք, ես դա դեռ 20 տարի առաջ եմ ասել. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Տնտեսության Ճապոնիայի, Հոնկոնգի, Իսրայելի մոդելը մեզ համար պետք է քննարկման առարկա լինի: Որքան էլ մենք հղում ենք անում մեր ժողովրդի ներքին կարողություններին, չենք կարող աշխարհի փորձը հաշվի չառնել: Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, կոչ արեց ծրագրի քննարկման ժամանակ հնչած քննադատություններն ընդունել որպես մտահոգ քաղաքացիների ցանկություն, ովքեր ցանկանում են օգնել, ոչ թե խանգարել կառավարությանը. «Դուք ունեք բարձր վարկանիշ, և մենք որևէ ցանկություն չունենք խանգարել դրա առավել բարձրացմանը: Դուք խիզախ մարդ եք, ես դա ասել եմ դեռ 20 տարի առաջ: Բայց մենք ցանկություն ունենք, որ սա լինի համազագային աշխատանք և այդ աշխատանքում կարող են լինել նաև քննադատություններ»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, քննադատություններ լսելը բարդ է, դա հասկանալի է, սակայն դրանք անհրաժեշտ են. «Մենք բուրգը քանդել ենք, սակայն դրա ստորին հատվածը դեռ մնացել է: Միջին օղակներում, մասնավոր բիզնես հատվածում դեռ գերիշխող դիրք ունեն նախկին գերիշխող դիրք ունեցողները: Այստեղ մենք անելիք ունենք: Եթե մենք ազատ մրցակցություն ենք ասում ու կոռուպցիայի բացակայություն, դա վերաբերում է վերջին օղակներին, իսկ ավելի ստորին օղակներում դեռ անելիքներ շատ կան»:

 

Նույն շարքից