Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ նիստին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովաննիսյանն իր ելույթի ժամանակ խոսեց տնտեսական հեղափոխության մասին, մասնավորապես նշելով, որ շատ կարևոր կոնցեպտ է տնտեսական հեղափոխությունը, սակայն դրանից զատ երկրին հարկավոր է նաև մշակութային հեղափոխություն:
Պատգամավորի խոսքերով այսօրվա Հայաստանում ժողովուրդը ստացել է ազատություն․ «Այսօր խոսում ենք ֆրանսիական հեղափոխության մասին, որի հիմքում նույնպես ազատությունն էր: Նույն կերպ ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ֆրանսիայում՝ հեղափոխությունից առաջ ֆրանսիական մամուլը գրում էր, որ երկրում ոչնիչ չի փոխվելու, ժողովուրդն ի վիճակի չէ հեղափոխության: Հենց նույն կերպ էր մտածում նաև մեր ժողովուրդը մինչ հեղափոխությունը: Չնայած այսօր էլ ինչ-որ մեթոդներով շարունակում են ժողովրդի մեջ սերմանել այդ գաղափարը և այդ ամենից խուսափելու ամենաճիշտ տարբերակը կրթությունն է»:
Անդրադառնալով ՏՏ հմտությունների և ուսուցմանը՝ Հովհաննիսյանը մատնացույց արեց միայն մեկ ինֆորմացիոն կրթական հաստատության։ Վերջինիս կարծիքով՝ ահրաժեշտ է ավելացնել ինֆորմացիոն ուսումնական կենտրոնների թիվը: