գլխավոր 

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է արագ լուծվի. Բելառուսի ԱԳՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի ձգձգումը օգուտ չի բերում կազմակերպությանը և հարցը պետք է հնարավրինս արագ լուծվի: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

«ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի աշխատում է արդեն բավականին երկար ժամանակ: Իրավիճակն օգուտ չի բերում կազմակերպությանը և հարցն արագ լուծման կարիք ունի»,-ասել է Գլազը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի մնաց այն բանից հետո, երբ պաշտնանկ արվեց Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը:

 

Նույն շարքից