Քաղաքական 

Ժողովուրդը զզվում է ձեզանից. Արարատ Միրզոյանը խոսեց իր համար ամենազգացմունքային պահերից մեկի մասին

Հաճախ պնդում են, որ քաղաքականությունը հաշվարկների և բանականության տիրույթում է, սակայն իմ խորին համոզմամբ, քաղաքականությունը ոչ պակաս չափով զգացմունքների հարց է, որովհետև եթե մենք հաշվարկեինք, թե ինչի դեմ ենք դուրս գալիս ու ինչ շանսեր ունենք, երևի թե չսկսեինք, բայց մեր ներսում եղած զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին: Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ իր համար ամենազգացմունքային պահերից մեկը այն էր, երբ Սասուն Միքայելյանն ամբիոնից, դիմելով այն ժամանակվա մեծամասնությանը, ասաց, որ ժողովուրդը զզվում է նրանցից. «Այդ պահին էլեկտրականություն անցավ դահլիճում: Երևի թե հեղափոխության բեկումնային պահը դա էր»:

Միրզոյանը խոսքը ավարտեց սեր խոստովանելով. «Սիրում ենք մենք իրար, մեր հայրենիքը, ու պետք է ամեն ինչ անենք, որ ջրամբարները կառուցվեն»:

Նույն շարքից