Քաղաքականություն 

Մենք գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ. Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ես ստախոսի գրածները, ասածները խոստումները վերլուծելու մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում: Մենք գիտենք, որ այսօրվա, այսպես կոչված, հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է, նրանք ամենակարևոր հարցերում ստախոս են, դրա համար հատուկ ուշադրություն դարձնել պետք չէ: Թե ինչ են գրել ծրագրում, միևնույնն է ստելու են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ այս կառավարությունը նախորդ անգամ ծրագիր ներկայացնելիս ծրագրային խոստումներ է տվել, որոնք չի կատարել՝ քմահաճույքի արդյունքում. «Հիմա ինչն ինձ պետք է ստիպի հավատալ Նիկոլ Փաշինյանի հերթական խոստմանը, երբ նրա ճակատին գրված է «ստախոս»»:

Հայրիկյանի խոսքերով, Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ԵԱՏՄ մտնելու մեջ և պահանջում էր դուրս գալ, սակայն հիմա ինքը եկել է ու դա չի անում. «Հեղափոխական նշանակում է իրավիճակ փոխող, իսկ այս իշխանությունները հարմարվում են ուրիշի փոփոխած իրավիճակին: Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են: Հայ ժողովրդին այսպիսի ղեկավարներ պետք չեն: Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, որոնց մենք կոչ արեցինք միանալ ստախոսներին: Ուղղակի այն ժամանակ մենք տեսնում էինք, մի ուժի, որը պատրաստ է իշխանությունը ժողովրդին վերադարձնել: Քանի որ առաջինը մենք ենք միացել և դա էական նշանակություն է ունեցել, ես ինձ մեղավոր եմ զգում»:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ առաջինն իրենք են կոչ արել միանալ շարժմանը, հիմա էլ նախազգուշացնում են, որ գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ. «Եթե մարդու «այո»-ն «այո» չէ, «ոչ»-ը «ոչ» չէ, այդ մարդը ոչ մի լավ բան անել չի կարող, նրան լուրջ մարդու տեղ դնելն ինքնախաբեություն է և ինքնասպանությաննը հավասարազոր բան»:

 

  • 84
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    84
    Shares

Նույն շարքից