Գլխավոր Հայաստան 

Բա Վատիկանի դրոշն ինչու չեք տնգել ձեր հիմնարկի առաջ. Նիկոլ Փաշինյանը խայթեց Լուսավոր Հայաստանին

analitik.am

Եթե իմ խոսքում որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ես միանգամից ներողություն եմ խնդրում, նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն, մյուս կողմից ուզում եմ ասել, որ դա սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետևես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք, լիաթոք: Խորհրդարանում կառավարության ծրագրրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդես գալով ամփոփոիչ ելույթով և նշելով, որ իր խոսքում վերոնշյալ դրսևորումները տեղ չունեն:

Խոսելով խորհրդարանի մասին՝ Փաշինյանը նշեց, որ դեռ արտահայտվել է դրա ինտելեկտուալ կարողության միայն մի փոքր մասը, և այդ պոտենցիալը նոր դրսևորումներ կունենա. «Ամեն դեպքում, վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, իրականում տեղի ունեցավ գաղափարական բանավեճ, բախում: Եթե պատկերավոր ասեմ, այստեղ երկու մտածողության բախում էր, երկու մտածելակերպի բախում: Մի մասը ներկայացնում էին այն տեղեկատվությունը, որը ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էին նոր գիրք գրելու մասին: Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում չխոսվեց թերևս ամենակարևոր հատվածի մասին, որտեղ ասվում է, որ կառավարության ծրագրի հիմքում Իմ քայլը դաշինքի ծրագիրն է, որը ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության  վստահության քվեն»:

«Մենք ասում ենք, որ կառավարությունն ունի պատասխանատվության ու անելիքի իր բաժինը, ինչպես պատասխանատվության ու անելիքի իր բաժինն ունի քաղաքացին: Մենք ասում ենք, որ որևէ բան հնարավոր չէ փոխել, ստեղծել առանց աշխատանքի, աղքատությունը վերացնել առանց աշխատանքի,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը ձևավորվել է, քանի որ ՀՀ քաղաքացին հավատացել է ինքն իրեն, հետևաբար այս կառավարությունը այդ հավատի սիմվոլն է. Մեզ ասում են, որ ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել, ահա այստեղ է բախվում հին մտածողությունը նորի հետ: Մեզ ասում են, որ ամեն քաղաքացի չի կարող ՀԴՄ պահանջել: Ու դուք ուզում եք ասել, որ դեմ եք սուպերվարչապետական համակարգի՞ն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց նաև վերջին օրերին քննարկման առարկա դարձած իր հայտարարության մասին, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է՝ նշելով, որ դա ինքն ասում է որպես մի մարդ, ով իր գլխում հաղթահարել է այդ աղքատությունը. «Ես հասկացել եմ, թե ինչ է նշանակում քաղաքացի: Հետո էլ գալիս ասում են, որ այս կառավարությունն ուզում է հին իշխանության վրա գցի ամբողջ բեռը:  Ասում են, որ հեղափոխություն չի եղել, եթե չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք այստեղ նստած: Ձեզ համար իհարկե հեղափոխություն չի եղել, որովհետև որտեղ առաջ ձեր քաղաքական բովանդակությունը ստեղծվում էր, հիմա նույն տեղում ստեղծվում է: Խոսում եք արտաքին անկախ քաղաքականության մասին, բայց ձեր հիմնարկի դեմը տնկում եք ՀՀ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դրոշը, մեզ էլ ասում եք, որ պետք է արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա Ռուսաստանի դրոշն ինչու չեք կախում, էլ չեմ ասում Վատիկանի դրոշի մասին»:

«Մենք չենք եկել ժողովրդին խաբելու ու չենք խաբելու»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Նույն շարքից