Այն, ինչ ներկայացրել եք, վախվորած է, ինչպես «Իմ քայլից» նշեցին՝ զգուշավոր: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ քաղաքացիների համբերությունը հավերժ չի լինելու, այն մաշվելու է:
Զոհրաբյանի խոսքերով, Հայաստանում տեղի ունեցածն աննախադեպ էր, աշխարհում ոչ մի կենտրոն չէր կարող կանխատեսել այն. «Հիմա իշխանություններն ունեն բարձր լեգիտիմություն և բացարձակ մեծամասնություն: Սակայն ներկայացված ծրագիրը նման բարձր լեգիտիմություն ունեցող կառավարության ծրագիր չէ և չի լուծելու այն սոցիալ-տնտեսական թիրախները, առանց որի տնտեսությունը մնալու է հաշմանդամ»:
ԲՀԿ-ականը նշեց, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին, եթե իրենց առաջարկությունները չընդունվեն: