Քաղաքականություն 

Բանակո՞ւմ է դուխով ծառայել, թե իրենց թաղում է դուխով, խառնել եք սաղ իրար. Մարուքյանը՝ Արայիկ Հարությունյանին

Թող գնա նորմալ աշխատի: Ինչ-որ ստատուս էր գրել հեղափոխության ժամանակ ելույթս դրել: Եթե այդ մակարդակն է, եթե մեր կրթության նախարարն այդպիսի մարդ է, ինչ խոսեմ: Ինձ ասում է՝ դուխով, Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով: Էդ ինքը որտեղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ է դուխով ծառայել, իրենց թաղում է դուխով եղել, որտեղ է դուխով եղել, խառնել եք սաղ իրար: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մասին:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Լուսավոր Հայաստանում» ասել են, թե հեղափոխություն չի եղել, Մարուքյանը նշեց, որ իրենք նման բան չեն ասել. «Ինչ վերաբերում է 18 մանդատին (իր ելույթում Փաշինյանն այս մասին ևս խոսել էր հայտարարելով՝ բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք այստեղ նստած), ապա դա ՀՀ քաղաքացիների քվարկության արդյունքն է, ոչ Փաշինյանը, ոչ էլ որևէ մեկը չի կարող դա կասկածի տակ դնել, դրա հետ պետք է հաշվի նստեն: Նման հարց, նման վիճաբանություն չկա, ո՞վ է վիճարկում նման բան»:

ԼՀԿ առաջնորդը հայտարարեց, որ այսօր կուսակցությունը 18 պատգամավոր ունի նաև այն պատճառով, որ հեղափոխությանը մասնակցել է այնքանով, որքանով մասնակցել է։

  • 566
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    571
    Shares

Նույն շարքից