Այսօր՝ փետրվարի 14-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Լուսավոր Հայաստան կուսակցությանը, հարց բարձրացրեց, թե ինչու նրանք չեն կախել իրենց հիմնարկի առաջ Վատիկանի դրոշը՝ ամենայն հավանականությամբ ի նկատի ունենալով ԼՀ անդամ Արման Բաբաջանյանին, ինչը հասկացվեց Էդմոն Մարուքյանի պատասխանից: Նշենք, որ Արման Բաբաջանյանն Առաջին լրատվականի նախկին գլխավոր խմբագիրն է, լրատվամիջոցի սեփականատերը:
«Կներեք էտ դրոշները, որ դրված էր, Փաշինյանը չէր գնո՞ւմ հարցազրույց տալիս, այդ ժամանակ նրան չէին խանգարո՞ւմ այդ դրոշները: Էտ որ հարցազրույցներ էր տալիս, նրան 24 ժամ լուսաբանում էին, լավ կանալ էր, հենց արդեն պետք չէ, Վատիկանի դրոշի կանա՞լն է: Ձե՞ռ եք առնում, էս ինչ ձևեր է, չափ ու սահման կա, պետք է ամեն մարդ հաշիվ տա, թե ինչ է խոսում»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ նախագահը խոսեց նաև Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի մասին, ով Լուսավոր Հայաստանին մեղադրել էր սգո սերվիս դեմքով խոսելու մեջ. «Էտ ասողին սև սգո սերվիս կարող ենք ցույց տալ, ուղղակի…Աստված բոլորին պահապան»: