Հայաստան 

Փոփոխություն է կատարվել «ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` փոփոխություն է կատարվել  «ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրում:


 

Հրամանագրում ասված է.


«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.


1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի`


1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով.


2) 2-րդ կետով հաստատված 1-ին հավելվածում՝


ա. «Դավիթ Հարությունյան  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դավիթ Հարությունյան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով,


բ. «Հրայր Թովմասյան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» բառերը փոխարինել «Հրայր Թովմասյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար»:


2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նույն շարքից