Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը Ֆրանսիայի ժողովրդականություն չվայելող նախագահների թվում է

analitik.am

Ifop-Fiducial-ը Ֆրանսիայում հարցում են անցկացրել նախագահների, այդ թվում երկրի գործող ղեկավար Էմանյուել Մակրոնի վարկանիշը պարզելու համար: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Հարցման համաձայն՝ մասնակիցների 73 տոկոսը դրական է վերաբերվում երկրի բնապահպանության նախկին նախարար Նիկոլա Յուլոյին, իսկ 56 տոկոս վստահության ցուցանիշ է ստացել նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն։

Նշվում է, որ ավելի շատ ժողովրդականություն վայելող նախարար է դարձել ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, որը ստացել է 49 տոկոս: Իսկ Մակրոնին դրական է վերաբերում քաղաքացիների միայն 36 տոկոսը։

Նշվում է նաև, որ ըստ հարցման արդյունքների Մակրոնից առաջ է անցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 42 տոկոս ցուցանիշով:

Նույն շարքից