Քաղաքականություն 

Այսօր ես սկսում եմ իմ 2-րդ քայլարշավը, ով քայլ ունի թող անի․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ասում են մի պատգամավոր հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն, հա բա իշխանություն չենք, մենք կառավարություն ենք։ Այսօր՝ փետրվարի 14-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իշխանությունը ՀՀ քաղաքացին է․ «Եվ սա նորություն չէ ինչ-որ մեկի համար։ ՀՀ-ում ժողովուրդն է իշխանությունը, ժողովուրդն է փոփոխության աղբյուրը, ժողովուրդն է հաղթողը։ Այո, պարտվողը ես եմ անձամբ, իսկ հաղթողը ժողովուրդն է։ Եթե նույնիսկ մտածում եք պարտության մասին, այդ պարտությունը որբ չի, ես եմ այդ պարտության տերը, հաղթանակը ձերն է, բոլորինն է, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացունը»։

Փաշինյանը հայտարարեց նաև, որ այսօր ինքը սկսում է իր երկրորդ քայլարշավը․ «էն ֆիզիկական և վերտուալ քայլարշավ էր դեպի քաղաքական հեղափոխության հաղթանակ, այս մեկն էլի քայլարշավ է և՛ ֆիզիկական, և՛ վերտուալ դեպի տնտեսական հաղթանակ, և դեպի տնտեսական հեղափոխություն։ Ով որ քայլ ունի անելու, թող անի իր քայլը, ով որ ուզում է անցնի այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհը անշեղելի է։ Մենք քայում ենք դեպի երջանիկ, ազատ ու հզոր Հայաստան, որտեղ մեր գլխավերևում միայն ՀՀ դրոշն է, և մենք քայլում ենք հետևելով ՀՀ դրոշին, մեր պատմությանը և մեր ապագային։ Մենք տեղ ենք հասնելու, և մենք հաղթանակած ենք տեղ հասնելու»։

Նույն շարքից