Հասարակություն 

Իմ քայլը խմբակցության պատգամավորներին նորից են բացատրել, թե ինչն ինչպես պետք է անել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Անփորձ իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել՝ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում յուրացնել տեխնիկական պարզագույն գրանցվել-քվեարկելու հմտությունները։ Երեկ այդ «բարդ» աշխատանքի նրբությունները մեկ անգամ ևս բացատրելու համար «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել։

ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում  պատգամավորներին կրկին բացատրել են, թե ինչպես պետք է գրանցվեն՝ հարցեր տալու, ելույթներ ունենալու համար, որ ցուցատախտակի վրա իրար ետևից իշխանականների անունները չգրանցվեն, ու հնարավորություն առաջանա նաև ընթացքում հակադարձելու ընդդիմադիրների ելույթներին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից