Հասարակություն 

Պուտինը վնասել է մատը ձյուդոյի չեմպիոններին գետին տապալելու ժամանակ /տեսանյութ/

analitik.am

Սոչիում մրցագորգ դուրս եկած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է մատը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Պուտինը բժիշկների օգնությանը դիմել է մրցագորգի վրա ձյուդոյի հնարքներ ցույց տալուց անմիջապես հետո: Բժիշկները վիրակապ են դրել նախագահի մատին:

Նշենք, որ մրցագորգի վրա Պուտինը մարզվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի հաղթող Մանսուր Իսաևի և օլիմպիական չեմպիոն Թագիր Հայբուլաևի հետ: ՌԴ նախագահը մարզիկների հետ հանդիպել է Թուրքիայի և Իրանի նախագահների հետ բանակցություներից հետո:

 

Նույն շարքից