Հասարակություն 

Բեքհեմը կկանգնի դատարանի առաջ

analitik.am

Դևիդ Բեքհեմը Լոնդոնում կկանգնի դատարանի առաջ ավտոմեքենա վարելու ժամանակ հեռախոսով խոսելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել անցած տարի նոյեմբերի 21-ին: Ականատեսը ոստիկանությանը հայտնել է, որ հայտնի մարզիկը հեռախոսով խոսել է իր Bentley Bentayga ամենագնացը վարելու ընթացքում:

Բեքհեմին դեռ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, սակայն նրան տեղյակ են պահել դատական պրոցեսի մեկնարկի մասին: Եթե անգլիացուն մեղավոր ճանաչեն, նրա համար կհաշվարկվի 12 տուգանային միավոր, ինչը նշանակում է, որ այդ խախտման կրկնվելու դեպքում նա 3 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:

Ավելի վաղ Բեքհեմը խնդիրներ էր ունեցել արագությունը գերազանցելու պատճառով:

Նույն շարքից