Հասարակություն 

Բժիշկները տեղեկություններ են հայտնել Թրամփի քաշի, ճնշման, սրտի աշխատանքի մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաշը հասնում է 110 կիլոգրամի: Այս մասին ասված է նրան հետազոտած բժիշկ Շոն Քոնլիի պաշտոնական եզրակացության մեջ: Փաստաթուղթը հրապարակվել է ադմինիստրացիայի մամուլի ծառայության կողմից:

Մեկ տարի առաջ Թրամփի քաշը հասնում էր 108 կիլոգրամի:

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահը կարողացել է նվազեցնել արյան մեջ խոլեստիրինի քանակը: Թրամփի ճնշումը 118-80 է, իսկ սրտի աշխատանքը՝ 70 զարկ մեկ րոպեում:

Ընդհանուր առմամբ Սպիտակ տան ղեկավարի առողջական վիճակը գնահատվել է լավ:

 

Նույն շարքից