Հասարակություն 

Փրկարարները Հրազդանում դի են հայտնաբերել

Փետրվարի 14-ին, ժամը 23։40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և մահճակալին հայտնաբերել Գ. Ա.-ի (ծնված 1970 թ.) դին:

 

Նույն շարքից