Հասարակություն 

Լրագրողները նկատել են առողջացող Միխայել Շումախերին

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը ծննդյան տոնը նշել է Մայորկայում: Այս մասին հայտնում է գերմանական Bunte-ը:

Պարբերականը գրում է, որ մարզիկին Պորտ-դԱնտարքսում գտնվող Yasmín վիլլա տեղափոխել են դեկտեմբերի 20-ին, ուղղաթիռով: Ամանորյա տոները ևս Շումին անց է կացրել հենց նշյալ վայրում: Լրագրողների գնահատմամբ, սա ևս մեկ քայլ է Կարմիր բարոնի առողջացման ճանապարհին:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին լրացավ Միխայել Շումախերի 50 ամյակը:

 

Նույն շարքից