Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկը խոշոր արդյունաբերական համալիր է կառուցում

Մոսկվայի Արևմտյան ադմինիստրատիվ շրջանում «Элитгрупп» ընկերությունը խոշոր արդյունաբերական համալիր կկառուցի: Համապատասխան պայմանագիրը Սոչիում ստորագրել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և ռուսաստանաբնակ հայազգի գործարար Կամո Ավագումյանը:

Առաջին փուլում կարվի 1,2 միլիարդ ռուբլու ներդրում: Նախատեսվում է շինարարությունն ավարտել մինչև 2022 թվականի վերջը: Համալիրի մակերեսը կազմելու է 28 հազար քառակուսի մետր: Ստեղծվելու է ավելի քան 450 աշխատատեղ:

Նշվում է նաև, որ Մոսկվայի իշխանությունները արտոնություններ են տրամադրելու նախագծին գործունեության ամբողջ ընթացքում:

Համալիրը մասնագիտացված է լինելու մսամթերքի կիսաֆաբրիկատների դաշտում:

 

Նույն շարքից