Բարի օր Հասարակություն 

Խնդիրը, որը լուծում ենք համաներումներով, պետք է լուծենք պայմանական վաղակետ ազատ արձակման մեխանիզմը գործարկելով. Փաշինյան

analitik.am

Ցավոք հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ ունենք, խնդիր ունենք նաև դրա մակարդակն իջեցնելու մասով: Այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հիմա մենք ունենք տրամաբանություն, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար: Ես կարծում եմ, որ այս ոլորտում համահարթեցման տրամաբանությամբ գործողություններ պետք է չարվեն: Այն խնդիրը, որը մենք լուծում ենք համաներումների միջոցով, պետք է լուծենք պայմանական վաղակետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով: Որովհետև համահարթեցնող տրամաբանությունը վերաբերում է կամ բոլորին կամ խմբերին՝ առանց անհատականացման, իսկ պայմանական վաղակետ ազատ արձակման մեխանիզմի ժամանակ գործ ունենք կոնկրետ մարդու հետ և հնարավորություն ունենք գնահատելու նրա վարքագիծը, ինչը որոշումները դարձնում է ավելի գիտակցված և հասցեական»:

Փաշինյանի խոսքերով, մյուս կողմից պետք է աշխատել պայմանական վաղակետ ազատ արձակման մեխանիզմները գործարկելու ուղղությամբ, որպեսզի այդ մեխանիզմն արդյունավետ աշխատի:

Վարչապետ Փաշինյանն այս մասին խոսեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծը, որին կարող եք ծանոթանալ այստեղ (6-րդ հարց), ընդունվեց:

 

Նույն շարքից