Հասարակություն 

Ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել. ջրային համակարգի վրա 10,5 միլիարդի պարտք կա. Նիկոլ Փաշինյան

Մենք ունենք իրավիճակ, երբ ջուրը մատակարարվել է և դրա դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանալ, թե այդ պարտքն ինչպես է գոյացել՝ գյուղացինե՞րը չեն վճարել, գյուղացիները վճարել են, ջրօգտագործող ընկերություննե՞րը չեն հաշվառել: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե հստակ պետք է արձանագրել, որ ջրային համակարգի վրա 10,5 միլիարդի պարտք կա ու պետք է հասկանալ, թե ինչպես է այն գոյացել. «Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել: Մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել:

Փաշինյանը նշեց, որ ՊՎԾ-ն այս թեմայով որոշակի ուսումնասիրություններ է արել:

Ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր հերթին նշեց, որ հանձնարարականի ժամկետը լրանում է մարտի 15-ին, այդ ժամանակ էլ կներկայացվեն ուսումնասիրությունների վերջնական արդյունքները. «Այդ պարտքերի զգալի հատվածը ձևավորվել է հետևյալ կերպ՝ գյուղացին վճարել է իր օգտագործած ջրի դիմաց, բայց դա տեղ չի հասել, հետո դա արձանագրվել է որպես կորուստ»:

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գլխավոր դատախազը, Քննչական մարմինները, Ոստիկանությունը պետք է շատ լուրջ զբաղվեն հարցով ու կարգապահություն պետք է հաստատվի ոլորտում:

 

Նույն շարքից