Հայաստան 

Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է աճել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է անշեղորեն աճել: Այդ մասին վկայում են «Լևադա կենտրոնի» սոցիոլոգիական հարցումները:


Հունիսին երկրի նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների արդեն 86 տոկոսը: Մայիսին ի պաշտպանություն Պուտինի հանդես Էր գալիս հարցվածների 83 տոկոսը, ապրիլին՝ 82 տոկոսը, իսկ մարտին՝ Պուտինի գործունեությանը աջակցում Էր ռուսաստանցիների 72 տոկոսը: 


Միաժամանակ կես տարվա ընթացքում նախագահի աշխատանքից դժգոհողների թիվը 34 տոկոսից կտրուկ կրճատվել Է մինչև 13 տոկոս:


«Լևադա կենտրոնի» տվյալներով՝ Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը առավելագույն նշագծին Է հասել 2000 թվականից ի վեր, երբ նա առաջին անգամ ընտրվեց  Ռուսաստանի նախագահ:

 

Նույն շարքից