Քաղաքական 

Սկզբից ես էլ եմ ինձ այդպես պահել. Դավիթ Սանասարյանը չի կարծում թե վարչապետ Փաշինյանն իր մասին է խոսել

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախկին ընդդիմադիր-ակտիվիստներից որոշների մասին, հայտարարեց, որ նրանք պետք է փոխվեն, պետք չէ Ֆեյսբուքում սուր ստատուսներ գրել հետո գնալ ստուգումներ անելու, քանի որ դրան կարող են հաջորդել դատական հայցեր:

Այն ժամանակ ենթադրություններ արվեցին, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին:

Այսօր՝ փետրվարի 15-ին կառավարության նիստից հետո ՊՎԾ պետը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե համաձայն է վարչապետ Փաշինյանի հետ. «Վարչապետի հետ հանդիպումների ժամանակ նման օրակարգ չի եղել: Ես դա ինձ չեմ վերագրում: Ես այդպես չեմ անում և տարակուսած եմ, որ որոշ լրատվամիջոցներ դա միանգանմից վերագրեցին ինձ» :

Սանասարյանը նշեց, թե չգիտի, ում են վերաբերում վարչապետի խոսքերը. «Սկզբից ես էլ եմ ինձ այդպես պահել: Մի քիչ դժշվար էր դուրս գալ «ակտիվիստի համազգեստից»  և դառնալ պետական պաշտոնյա: Ես էլ եմ սկզբից նկատել դա, քննադատություններ են հնչել: Բայց հիմա այդպես չէ: Վարչապետի հետ մեր օրակարգում նման խոսակցություններ չեն եղել» :

Նույն շարքից