ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն լավ է զգում և մատի վնասվածքը նրան չի խանգարելու հոկեյ խաղալ: Այս մասին հայտարարել է պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը վնասվածք է ստացել ձյուդոյի պարապունքի ժամանակ:
«Նախագահն իրեն հիանալի է զգում, պատրաստվում է Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը, իսկ հետո նաև հոկեյ կխաղա»,-ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մատի վնասվածքի մասին Պեսկովն այլ մանրամասներ չի հայտնել: