Գլխավոր Հասարակություն 

Հայկ Մարությանը վատ նորություններ ունի Երևանի տրանսպորտի հարցում

analitik.am

Երևանի տրնասպորտային ցանցը հասցվել է ամենավերջին կետին՝ վատ իմաստով: Նախորդ իշխանություններն անընդհատ ասել են, որ ցանցը կլինի 1-2 տարի հետո, ձգել են, ինչի պատճառով տնտեսվարողները որևէ ներդրում չեն արել շարժակազմը թարմացնելու համար: Իսկ եթե 4-5 տարի առաջ ասեին, որ մոտակա 5 տարում նոր ցանցը դեռ չի շահագործվելու, բոլորը ներդրումներ կանեին և չէր լինի այն պատկերը, որն այսօր կա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանը նշեց, որ մի հետաքրքիր լուր ունի, որը լավը չէ. «Օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները պետք է շահագործվեն ամենաշատը 15 տարի: մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը: Սա այն դեպքում, որ օրական մոտ 900 միկրոավտոբուսը է սպասարկում ցանցը: Այսինքն կեսը չեն կարողանա շարունակել աշխատանքը»:

Քաղաքապետի խոսքերով, այս պահին հրատապ կերպով փորձ է արվում լուծել այդ խնդիրները. «Եթե մենք ասում ենք, որ նոր ցանցը կարող է արդեն երկու տարի հետո լինել փողոցներում, խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե ինչ անել այդ ընթացքում: Հիմա քննարկում ենք այդ հարցը, կան տարբերակներ»:

 

Նույն շարքից