Հայաստան 

Ուկրաինայում ազատվել են ԵԱՀԿ-ի չորս դիտորդներ

ԵԱՀԿ-ն հաստատել է Ուկրաինայի հարավ-արևելքում կազմակերպության չորս դիտորդների ազատման վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք ռուսամետ ուժերի կողմից առևանգվել էին մեկ ամիս առաջ:

 

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ դիտորդներն ազատվել են առանց նախապայմանների:

 

 

ԵԱՀԿ-ում նաև մտահոգություն են հայտնել կազմակերպության ևս չորս դիտորդների ճակատագրի կապակցությամբ, որոնք Ուկրաինայում առևանգվել են մայիսի վերջին: Դրա համար պատասխանատվությունը չի ստանձնել «ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպությունե, հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոչուրկիվը:

 

 

ԵԱՀԿ-ի առաքելությունն աշխատում է Ուկրաինայի կառավարության հրավերով, երկրում նրա գտնվելու ժամկետը վեց ամիս Է:

 

Նույն շարքից