Հասարակություն 

Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանին ցույց է տվել, թե ինչպես են ձյունն օդում բռնել

Այսօր՝ փետրվարի 15-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանում նոր  «Հոլիդեյ Ինն Էքսպրես»  հյուրանոցի բացման արարողությանը: Վարչապետը լրագրողների հետ շփվելուց հրաժարվեց՝ հայտարարելով, որ առաջիկայում ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին:

Հյուրանոցի բացման արարողությունից հետո կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ մի քանի րոպե քայլեց հյուրանոցի հարևանությամբ գտնվող այգում, ապա հեռացավ:

Քայլելու ընթացքում Հայկ Մարությանը հասցրեց վարչապետին պատմել Երևանում ձնամաքրման աշխատանքների մասին՝ նույնիսկ ձեռքերով ցույց տալով, թե ինչպես են ձյունն օդում բռնել:

 

 

Նույն շարքից