Բարի օր Հասարակություն 

Ըստ օդում կախված լուրերի, Տիգրան Ավինյանը գումարով ազատվել է ծառայությունից և որևէ հիվանդություն չունի

analitik.am

Մեզ հայհոյում էին, նորմալ է, մենք ի վերջո արդեն պատկերացնում ենք, թե ինչու, մեզ նույնիսկ կարող են թշնամի համարել: Բայց երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր մտավ ու իր կուսակցին պաշտպանելու համար սկսեց նախատել Արցախի գեներալներին, որ հանգիստ նստեն տեղները և այլն, ու սկսեց մեղադրել տարատեսակ աբսուրդ բաների մեջ, որոնք իր մնացած ասածների նման չի կարող ապացուցել, դրանից հետո ֆեյքերը սկսեցին հայհոյել մարտական գեներալներին: Այսօր՝ փետրվար 15-ին, «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց օրեր առաջ Ոստիկանության 6-րդ վարչություն հրավիրված «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ գոնե իր համար դա անկանկալ է եղել:

Սամսոնյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ մասը չեն ծառայել բանակում. «Օրինակ Տիգրան Ավինյանի դեպքում չենք կարողանում հասկանալ, թե ինչու է այդ մարդն ազատվել բանակից: Ըստ օդում կախված լուրերի, նա գումարով ազատվել է ծառայությունից և որևէ հիվանդություն չունի»:

 

Նույն շարքից