Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Իսպանիայում հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին. Տեղի կունենան արտահերթ ընտրություններ

analitik.am

Իսպանիայում ապրիլի 28-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանը չի ընդունել 2019 թվականի բյուջեի նախագիծը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այսպիսով, Սանչեսն Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարում է սոցիալիստների իշխանության գալուց 8,5 ամիս անց: Հարցումների համաձայն, ընտրությունների արդյունքում որևէ ուժ չի կարողանալու ստանալ այնքան ձայն, որպեսզի կարողանա կառավարություն ձևավորել:

Վերոնշյալով պայմանավորված՝ գործակալությունը չի բացառում, որ երկար ժամանակ բանակցություններ կընթանան տարբեր ուժերի միջև կոալիցիա կազմելու համար:

Նույն շարքից