Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովը հայտարարել է, որ 2019 թվականին իր մասնակցությամբ երկու ֆիլմերը հանդիսատեսի դատին ներկայացնելուց հետո հեռանալու է կինոյից:
«Կինոն լուրջ գործունեություն է, պետք է շատ ժամանակ տրամադրել: Այդ ժամանակը ես ֆիզիկապես չունեմ: Դրա համար էլ կինո չի լինելու»,-ասել է սիրված դերասանը:
Մաշկովը չի նշել, թե ինչ ժամանակով է հեռանում կինոյից՝ հավելելով, որ ինքն էլ դեռ չգիտի այդ մասին: