Հասարակություն 

Թյուրիմացություն է տեղի ունեցել

analitik.am

Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունել է, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, տեղի է ունեցել թյուրիմացություն։ Այս մասին հայտնում է նախկին նախարարը:

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց»,-գրել է Մակունցը ֆեյսբուքյան իր էջում:

Նույն շարքից