Հասարակություն 

Կրիմինալիստիկական ուսումնական կենտրոն` ՀՀ բուհերի համար

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  «Գլաձոր» համալսարանում ներկա է գտնվել Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» դրամաշնորհային բաղադրիչի շրջանակում:

Ժամանակակից  տեխնիկական սարքավորումներով, փորձագիտական սենյակներով և միջոցներով հագեցած կենտրոնը նպատակ ունի աջակցել եվրոպական չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։  Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը բաց կլինի Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի ուսանողների և դասախոսների համար։

Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում սա թվով 19-րդ մասնագիտացված լաբորատորիան է։

Նույն շարքից